Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բարեգործական քայլ է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։
Goal-ի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստը ֆինանսավորելու է Բեռլինի հիվանդանոցներից մեկին սնունդ ձեռք բերելու համար։ Խոսքը այն հիվանդանոցի մասին է, որտեղ Ռյուդիգերը ծնվել է։ 3 ամսվա ընթացքում Ռյուդիգերը կվճարի անձնակազմի սննդի ողջ գումարը։
Ավելի վաղ Ռյուդիգերը նաև միացել էր #PlayersTogether ակցիային, որը կազմակերպել էին Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները։
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսի 148,024 դեպք է գրանցվել։ 4,948 մարդ մահացել է, բուժվել է 95,200 մարդ։