«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նշել է, որ վնասվածքի պատճառով չէր կարողանա պատրաստ լինել ԵՎՐՈ-2020-ին, ինչպես հարկն է։
«Ամենայն հավանականությամբ ես կվերսկսեի մարզումները թիմի հետ ապրիլի կեսերին կամ վերջին։ Ես կշտապեի, քանի որ չէի ուզում բաց թողնել ԵՎՐՈ-2020-ը։ Դժվար թե 100 տոկոսով պատրաստ լինեի այդ մրցաշարին։
Շատ բան է փոխվել կորոնավիրուսի պատճառով։ Մարմինս հնարավորություն ունի ամբողջությամբ վերականգնվելու վնասվածքից»,-Ռեշֆորդի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով և կայանալու է 2021 թվականի ամռանը։