ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստովանել է, որ դժվար ժամանակներ է ապրել, Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ հանդես գալու ժամանակ, սակայն նշել է, որ դա իրեն ավելի ուժեղ է դարձրել։
«Դժվար ժամանակներ էին, բայց, կարծում եմ, եթե 5-6 տարուց նայեմ դրան, կհասկանամ, որ այդ պահերն ինձ ուժեղացրել են։
Ես շատ ավելի լավը դարձա որպես բազմակողմանի խաղացող ու մեծամասամբ Ժոզեի գլխավորությամբ անցկացրած երկու տարվան եմ շնորհակալ դրա համար։
Մենք վերելքներ ու վայրէջքներ ունեցանք։ Դժվարին շրջան էր, բայց այն ինձ իսկապես թույլ տվեց որպես խաղացող ավելի լավը դառնալ»,- պատմել է Ռեշֆորդը UTD Podcast-ի եթերում։
Մոուրինյուն ՄՅՈՒ-ն գլխավորել է 2016-2018 թվականներին ու ակումբի հետ 3 տիտղոս նվաճել (Եվրոպա Լիգա-2016/17, Լիգայի գավաթ- 2016/17, Անգլիայի սուպերգավաթ-2016):