Վանաձորի «Լոռին» իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտել է, որ այսօր ֆուտբոլիստների, մարզիչների եւ անձնակազմի 18 ներկայացուցչի COVID19 բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ թիմի մյուս մասի թեստավորումը կանցկացվի վաղը: Քիչ առաջ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև Երևանի «Արարատը»:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն որոշակի սահմանափակումներով և պահանջներով հետո թույլատրել է՝ ապրիլի 23-ից մարզումներ անցկացնել: