«Բարսելոնա Բ-ի» հարձակվող Կոնրադ դե լա Ֆուենտեն պատմել է, թե սպորտում ով է իր կուռքը.
«Իմ սիրելի խաղացողը Լեբրոն Ջեյմսն է. նա իմ կուռքն է: Միգուցե, աշխարհում ես նրա «ամենաերկրպագուն» եմ: Բասկետբոլն իմ տարերքն է: Ես լավ չեմ խաղում, բայց անհավանական է իմ սերը բասկետբոլի նկատմամբ: Ես հիանում եմ նրա խաղով, աշխատանքային էթիկայով, առաջընթացի ցանկությամբ, և այս ամենը չնայած նրան, որ նա լավագույնն է:
Նա այլմոլորակային է, և ես հիանում եմ նրանով»,-ասել է երիտասարդ հարձակվողը: