Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Քրիստիան Վիերին համեմատել է բրազիլացի Ռոնալդոյին Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Ռոնալդոն իմ ընկերն է։ Իմ բախտը բերել է, որ նա իմ խաղընկերն է եղել հարձակման գծում։ Նա ուներ ամեն ինչ։ Ռոնալդոն ճկուն, ուժեղ ու արագ հարձակվող էր։ Թվում էր՝ նա պարում է գնդակով։
Կասեմ, որ բրազիլացին ավելի լավն է, քան պորտուգալացին։ Կրիշտիանուն կռվող մեքենա է։ Այն, ինչ նա արդեն արել է ու շարունակում է անել, հիացմունք է առաջացնում։ Կրիշտիանուն կարող է խաղալ մինչև 40-ը՝ անգամ ծխախոտը ատամներին, ինչպես ասում են Իտալիայում»,-Վիերիի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։