«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ժամանել է երկրի հարավում գտնվող Չեջոու կղզու ռազմածովային բազա՝ ռազմական պատրաստություն անցնելու համար:
Հարավային Կորեայի բոլոր աշխատունակ տղամարդիկ պետք է բանակում ծառայեն 2 տարի, այնուամենայնիվ, 27-ամյա խաղացողը ազգային հավաքականի հետ միասին 2018 թվականին հաղթել է Ասիայի խաղերը և ազատ արձակվել պարտադիր ծառայությունից, բայց ամեն դեպքում նա պետք է մասնակցի չորսշաբաթյա ռազմական հավաքի: