Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, հաղորդում է Sport Bild- ը:
«Էրլինգը հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա գիտի ինչպես ճիշտ օգտագործել ազատ տարածությունները:
Այդ տղան ինձ հիշեցնում է Լևանդովսկուն»,- ասել է Շմելցերը:
Հիշեցնենք՝ նորվեգացին անցած դեկտեմբերին «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման և դարձել ՝ 5 գոլի հեղինակ: