Պարագվայի հավաքականի կիսապաշտպան Խուան Իտուրբեն կարող է հայտնվել «Պարմայում», տեղեկացնում է Sky Italia-ն:
«Պարման» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել Իտուրբեի համար:
Հիշեցնենք, որ Իտուրբեին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ջենոան»: Հավելենք, որ այժմ նա հանդես է գալիս մեքսիկական «Պումասում»:
Մեքսիկայի այս առաջնությունում Իտուրբեն անցկացրել է 16 հանդիպում: