Ֆրանսիական «Նանտի» նախագահ Վալդեմար Կիտան կարծում է, որ Լիգա 1-ը պետք է վերսկսվի, հաղորդում է France Football-ը:
«Վստահ եմ, որ ժամանակն է վերադառնալ բնականոն կյանքի: Շատերը ստիպված են այս օրերին էլ գնալ աշխատանքի: Կորոնավիրուսը նրանց չի՞ սպառնում:
Նրանք դա անում են 1200 եվրո վաստակելու համար ՝ վտանգելով իրենց կյանքը:
Ինչու ֆուտբոլիստները պետք է մնան տանը և միլիոններ ստանան: Կարծում եմ ՝ դա անարդար է»,- ասել է Կիտան:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը ժամանակավորապես դադարեցված է: