Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ասել է, որ «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին հնարավորություն ունի միանալու ազգային հավաքականին:
«Եթե նա կենտրոնանա միայն ֆուտբոլի վրա և անի այն, ինչ պետք է անի, հավաքականի դռները բաց կլինեն նրա համար, ինչպես նաև մյուս խաղացողների համար, ովքեր դեռևս հրավերք չեն ստացել ազգային հավաքականից:
Մարիոն, ինչպես բոլորը, լավ հմտություններ ունի, բայց ամեն ինչ կախված է նրանից»,- մեջբերում է մասնագետին Sportmediaset-ը:
Վերջերս «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին խոստովանել է, որ ցանկացել է տեղափոխվել «Նապոլի»։