Նիդերլանդների հավաքականի նախկին պաշտպան Յապ Ստամը խոսել է «Յուվենտուսի» պաշտպան Մաթիս Դե Լիգտի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին:
«Կարծում եմ, որ նա ավելի լավ կլիներ մնար Թուրինում, քանի որ դա միակ ճանապարհն է, որով նա կարող է առաջադիմել և սովորել հաղթահարել ճնշումը Չեմպիոնների լիգայի և Ա Սերիայի կարևոր խաղերում:
Ընդհանրապես, ես դրական եմ գնահատում նրա խաղը «Յուվենտուսի» կազմում, վերջին ամիսներին նա իրեն շատ լավ դրսևորեց: Նրան մի փոքր քննադատեցին, սկզբում նրա մոտ խնդիրների առաջացան, քանի որ նրան պետք է հարմարվեր նոր խաղաոճին, բայց նա դեռ երիտասարդ էր:
Նա խելացի տղա է և դա ցույց է տալիս ինչպես դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ակնհայտ է, որ նա ցանկանում է ինչ-որ նոր բան սովորել, ձգտում է լինել ավելի լավը, և սա լավ հատկություն է», — մեջբերում է Ստամին TuttoJuve-ն: