«Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու «ԼԱ Գելաքսիի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համեմատել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ.
«Մեսսին ունիկալ խաղացո է, ոչ ոք նրա հետ միևնույն մակարդակի վրա չէ: Ռոնալդուին մի փոքր չի բավականացնում Լիոնելին հասնելու համար, բայց նրանք երկուսն էլ գերազանցում են մյուսներին՝ իրենց մակարդակով»,- Բեքհեմի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ Մեսսին «Ոսկե Գնդակի» 6-ակի, իսկ Ռոնալդուն՝ 5-ակի դափնեկիր է:
Ընթացիկ մրցարջանում Մեսսին Իսպանիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ռոնալդուն իր հերթին Իտալիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել՝ իր ակտիվում գրանցելով 21 գոլ և 3 գոլային փոխանցում: