«Բավարիան» պայմանավորվել է պայմանագիր կնքել «Հոֆենհայմի» 17-ամյա հարձակվող Արմինդո Սիբի հետ, հայտնում է Sport1-ը:
Աղբյուրի համաձայն, Սիբը արդեն հասցրել է բուժզննում անցնել մյունխենյան ակումբում, իսկ ամռանը որպես ազատգործակալ, կմիանա Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբին:
Սիբը երբեք չի խաղացել «Հոֆենհայմի» հիմնական թիմի կազմում: 2019/20 մրցաշրջանում U17 պատանեկան թիմի կազմում նա 15 խաղում 15 գոլ է խփել։