«Այաքսի» աջ պաշտպան Նուսայր Մազրաուին կարող է տեղափոխվել Ա Սերիա մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:
22-ամյա մարոկկացու գործակալը ֆուտբոլիստին առաջարկել է «Միլանին» և հավանություն է ստացել «ռոսոներների» ղեկավարության կողմից: «Այաքսը» Մազրաուին գնահատում է 12-13 միլիոն եվրոյով, բայց կարող է գինը նվազեցնել՝ հասցնելով 10 միլիոնի:
Աղբյուրը, սակայն, նշում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մրցակցությունը մեծ է լինելու: Այս պահի դրությամբ «Ռոման» ևս հավակնում է աֆրիկացի ֆուտբոլիստին: