Հայտնի են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունների վերսկսման հնարավոր ժամկետները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Sky Sport Italia-ն հայտնում է, որ Եվրոպա լիգան կարող է վերսկսվել օգոստոսի 2-3-ին: Իսկ Չեմպիոնների լիգան՝ օգոստոսի 7-8-ին:
Ընդ որում, խաղերը կկայանան ամեն 3 օրը մեկ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն ՉԼ-ի եզրափակիչը մտադիր է անցկացնել օգոստոսի 29-ին: