Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Instagram-ի լայվի ընթացքում խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։
«Զիդանը խոսում է քեզ հետ ընկերոջ պես։ Դու պետք է վերցնես նրա ասված յուրաքանչյուր բառը։ Նա համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է»,-ասել է Վալվերդեն։
Խաղընկերներից Տոնի Կրոսի մասին խոսելով՝ Վալվերդեն ասել է հետևյալը․ «Նրա հանդարտությունը ապշեցուցիչ է»։