Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է այն լուրերը, որ Ջեյդոն Սանչոն ամռանը կարող է լքել ակումբը տեղեկացնում է Sport Bild-ը:
«Կարծում եմ ՝ Սանչոն երջանիկ է մեր ակումբում: Նա զգում է, որ թիմը զարգանում է և մեծ նվաճումների կարող է հասնել:
Իհարկե, մենք չենք ուզում կորցնել Սանչոյին: Նրա հետ «Բորուսիան» մեծ նվաճումների կհասնի»,- ասել է Վացկեն:
Հիշեցնենք, որ Սանչոյին իրենց կազմում են ցանկանում տեսնել ԱՊԼ-ի թոփ ակումբները՝ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Սանչոն մասնակցել է 33 հանդիպման և դարձել ՝ 17 գոլի ու 17 գոլային փոխանցմանհեղինակ: