«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոոսելը կարծում է, որ հայտնվել է բանտում՝ ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնելու պատճառով.
Ռոզելը ձերբակալվել էր 2017 թ-ի մայիսին՝ փողերի լվացման մեղադրանքով: 2019 թ-ի փետրվարին նա արդարացվեց և ազատվեց՝ 643 օր բանտում անցկացնելուց հետո:
«Եթե ես «Բարսելոնայի» նախագահը չլիենի, բանտում չէի հայտնվի, կասկած չունեմ դրանում: Չեմ կարծում, որ իմ բիզնեսի նկատմամբ հետաքննություն կանցկացվեր: Ոչ-ոք ինձ գաղտնի չէր հետապնդում, ես հարկային մարմնի կողմից ագրեսիվ հետապնդման չեմ ենթարկվել: Այդ ամենը շարունակվում է մինչ օրս:
Այն պահից, ինչ ես ընտրվեցի «Բարսելոնայի» նախագահ, հարկային մարմինն ինձ ստուգել է 72 անգամ: Համընկնու՞մ, չեմ կարծում»,-ասել է Ռոսելը: