Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը խոսել է իր հետագա ծրագրերի մասին, հաղորդում է Bild-ը:
«Չեմ կարծում, որ կարիերաս ավարտելուց հետո կմնամ ֆուտբոլում: Ուզում եմ ավելի շատ ազատ ժամանակ ունենալ:
Դեռ շատ երկրներ կան, որտեղ ես չեմ եղել: Այնքան հետաքրքիր վայրեր, մարդիկ կան, որոնց պետք է անպայման տեսնել:
Ֆուտբոլը ամեն ինչ բուժող դեղահաբ չէ»,-ասել է Ռոյսը:
Հիշեցնենք, որ Ռոյսը Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման ՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: