Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը գովաբանել է թիմի նորեկ Էրլինգ Հոլանդին, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Հոլանդը շատ սառնասիրտ ֆուտբոլիստ է: Սա շատ կարևոր հատկություն է հարձակվողի համար:
Գոլ խփելը այնքան հեշտ է նրա համար:
Հուսով եմ, որ Հոլանդը հրաշալի կարիերա կունենա Դորտմունդում»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» ցանկանում է գնել տաղանդավոր նորվեգացուն: