Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բարձր գնահատականի է արժանացրել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին.
«Զլատանին կհիշեն, որպես բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկի: Ինձ համար Զլատանը Մեսսիի ու Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա է: Նա ամենուր ահռելի քանակությամբ գոլեր խփելով տիտղոսներ է նվաճել:
Այս մրցաշրջանում նա լավ ելույթներ ունեցավ «Միլանի» կազմում, բայց ապագայի վերաբերյալ նրա ծրագրերից տեղյակ չեմ»,-ասել է Մանչինին: