Առաջին Ալիքի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը գրառում է արել ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ շուտով հետ կվերադարձնի Արթուր Ալեքսանյանի՝ Հռոմում նվաճած Ոսկե մեդալը.
«Եվրոպայի չեմպիոնի մեդալի կրկնօրինակը պատրաստ է: Կարանտինն ավարտվի՝ բնօրինակը վերադարձնեմ տիրոջը՝ Ճերմակ Արջին»,-գրել է հայտնի մեկնաբանը:
ՀԻշեցնենք, որ Ալեքսանյանը տարիներ առաջ խոստացել էր՝ Եվրոպայի 5-րդ չեմպիոնական մեդալը հանձնել Գիլոյանին և իր խոսքի տերն եղավ: