«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ESPN-ի հետ զրույցում խոսել է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսի մասին։
«Ես կարծում եմ, որ նա ունի ամեն ինչ համաշխարհային մակարդակի հարձակվող համարվելու համար։ Որպես հարձակվող՝ նա այնքան ճկուն է, բայց միևնույն ժամանակ ամուր է ֆիզիկապես։ Տեխնիկապես տաղանդավոր է ու կարողանում է գերազանց վարվել գնդակի հետ։ Ես տեսնում եմ նրան մեր թիմում։
Գուցե Խիմենեսը դեռևս այդ մակարդակին չէ, բայց նա հիշեցնում է ինձ Ռոբերտ Լևանդովսկիին, ում հետ ես խաղացել եմ։ Կարծում եմ՝ նա (Խիմենեսը) դեռ ունի պոտենցիալ ավելացնելու»,-Գյունդողանի խոսքն է մեջբերում Goal-ը։
Ռաուլ Խիմենեսը կարող է փոխարինել «քաղաքայինների» հարձակվող Սերխիո Ագուերոյին, որն այս ամառ արդեն 32 տարեկան է դառնում։