Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է նոր, «յուղոտ» պայմանագիր առաջարկել Ջեյդոն Սանչոյին, որը կպահի նրան թիմում, հաղորդում է Bild-ը։
Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները, մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
20-ամյա անգլիացուն «Բորուսիան» մտադիր է շաբաթական 167 հազար ֆունտ վճարել նոր պայմանագրով։ Գերմանական ակումբը հույս ունի, որ սա կպահի Սանչոյին թիմում։
Կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի արդյունքում ակումբները հնարավոր է չկարողանան «Բորուսիային» վճարել այն գումարը, որը ցանկանում է ստանալ ակումբը Սանչոյի վաճառքից։