Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 5-րդ տուրն ավարտվեց: Տուրի վերջին խաղում «Բատէն» ընդունեց հայազգի կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանի «Տորպեդո-Բելազին»:
Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: «Բատէն» 41-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն 11 մետրից վրիպեց Նեխայչիկը: Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
5 տուրից հետո «Բատէն» 7 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Տորպեդո-Բելազը» 10 միավորով 3-րդն է: