Ընթանում է ֆուտբոլի Բելառուսի առաջնության 5-րդ տուրը: Խաղային երրորդ օրը նախատեսված 4 խաղից երկուսն ավարտվել է:
«Իսլոչը» տնային խաղում 2-1 հաշվով հաղթեց «Սլավիային»: Տանտերերից 63-րդ ու 73-րդ րոպեներին աչքի ընկան Կոմարովսկին ու Յանուշը, իսկ հյուրերը պատասխանեցին մեկ անգամ՝ 77-րդ րոպեին. աչքի ընկավ Նառը: «Բրեստը» տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Մինսկին». խաղի միակ ու հաղթական գոլը 47-րդ րոպեին խփեց Սեդկոն:
5 տուրից հետո «Իսլոչը» 9 միավորով 4-րդն է, «Սլավիան» ու «Բրեստը» 7-ական միավորով 9-րդ ու 8-րդ տեղերում են, իսկ «Մինսկ» 6 միավորով 11-րդն է: