Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն արդեն որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի 2020/2021 մրցաշրջանի գլխավոր փուլի մեկնարկի ամսաթվերի վերաբերյալ:
Sport.es-ի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ն նախատեսում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կսկսվեն երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին: Չորեքշաբթի օրը խաղերի երկրորդ օրն է: Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին, կսկսվի Եվրոպա լիգայի խմբային փուլը: Սա ավելի քան մեկ ամսով ուշ է Եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանի մեկնարկի օրվանից, որը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին:
Որակավորման փուլը նախատեսված է սկսել հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին: Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 11-ից 13-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել էին ընթացիկ մրցաշրջանի եվրոպական մրցաշարերի խաղարկությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն առաջարկում է անցկացնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը օգոստոսի 29-ին, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ օգոստոսի 26-ին: