Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը խոսել է ՊՍԺ-ում իր որդու ապագայի մասին:
«Նեյմարն ինքն է որոշումներ կայացնում իր ապագայի վերաբերյալ: Մենք միայն պայմանագրի կետերի հետ կապված հարցերն ենք լուծում: Իմ որդին երջանիկ է ՊՍԺ-ում: Նա ուրախ է, որ իր թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ», – ասել է ֆուտբոլիստի հայրը:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017թ․ օգոստոսին 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: