«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Կալյարիում», Իտալիայում կարանտինի ժամանակ օգնում է սնունդ հասցնել կարիքավորներին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Sardegna Live-ին։
Հաղորդվում է, որ Նայինգոլանը մի խումբ կամավորների հետ զբաղվում է սնունդ մատակարարելով այն ընտանիքներին, որոնք կարանտինի ժամանակ կորցրել են աշխատանքը, ինչպես նաև՝ այլ կարիքավորների։ Ռաջային նկատել են կամավորների հավաքակայանում՝ պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցներով։