Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և Տոկիո 2020-ի կազմկոմիտեի աշխատանքային խմբերը կանդրադառնան 2021 թ․ Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք ամառային խաղերի ճանապարհային քարտեզին։ Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակոնֆերանսի ընթացքում։
Ճապոնական կողմը ծրագրել է պահպանել եղած տարբերակը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հատուկ ուշադրության կհրավիրվի այն մրցումների անցկացման վայրերին ու ժամանակացույցին, որոնք ի սկզբանե համաձայնեցված են եղել շահագրգիռ կողմերի հետ: Հիմք ընդունելով առկա օլիմպիական օրակարգը, կողմերը կուսումնասիրեն հետաձգման արդյունքում առաջացած ծախսերը մեղմելու հնարավոր տարբերակները:
Խաղերը հետաձգելու որոշման արդյունքում հստակեցվում են ծրագրերը։ Մարտի 26-ին, ՄՕԿ-ում ստեղծվել է Նոր մեկնարկ անվանումով աշխատանքային խումբ, որը պետք է հաղթահարի աննախադեպ խնդիրները: