Ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան մեկնաբանել է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի նկատմամբ իտալական «Լացիոյի» հետաքրքրության մասին լուրերը:
«Կարո՞ղ է Ձյուբան տեղափոխվել «Լացիո»: Ինձ թվում է՝ ոչ: Սա լուրջ չէ: Ծիծաղելի է: Ձյուբան այնտեղ է, որտեղ պետք է լինի: Նրա համար սա իդեալական տարբերակ է` լինել «Զենիթում»: Նույնիսկ պետք չէ մտածել հեռանալու մասին: Ձյուբան իդեալական ավագ է «Զենիթի» համար»,- ասել է Գուրցկայան Instagram-ում մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ հարցազրույցում:
Այս մրցաշրջանում Ձյուբան անցկացրել է 21 հանդիպում ՌՊԼ-ում՝ խփելով 13 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում: