Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ այս պահին չի մտածում կարիերան ավարտելու մասին: Իսպանացին մայիսին կդառնա 36 տարեկան:
«Ես չեմ մտածում կարիերան ավարտելու մասին: Ընդհակառակը, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ընդմիջումը ինձ ուժ կտա ՝ շարունակելու խաղալ հնարավորինս երկար»- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: :
Հիշեցնենք, որ Ինյեստան «Վիսել Կոբե» է տեղափոխվել 2018 թվականին կատալոնական «Բարսելոնայից»: