WBA, WBO, IBF և IBO վարկածով ծանր քաշային բռնցքամարտի աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան մարտահրավեր է նետել իր հայրենակցին՝ WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրիին: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
«Եթե ձեզ համարում եք լավագույնը, պետք է պայքարեք ինձ հետ: Մենամարտի հաղթողը կլինի անվիճելի թիվ մեկը բռնցքամարտում», — ասել է Ջոշուան:
Ավելի վաղ, Ֆյուրիի պրոմոութեր Ֆրենկ Ուորենը հայտարարել էր, որ բրիտանացի երկու բռնցքամարտիկների միջև մենամարտը կարող է տեղի ունենալ 2021 թվականի փետրվարից ոչ շուտ:
2019 թվականի դեկտեմբերին Ջոշուան ռևանշի հասավ մեքսիկացի Էնդի Ռուիսի նկատմամբ՝ վերականգնելով չեմպիոնական գոտիները WBA, IBF, WBO և IBO վարկածներում: Մենամարտը, որը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում, ավարտվեց բրիտանացու հաղթանակով ՝ դատավորների միաձայն որոշմամբ:
Ջոշուայի հաջորդ մենամարտը բուլղարացի Կուբրատ Պուլևի դեմ, նախատեսված էր հունիսի 20-ին Լոնդոնի «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: Կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով մարտը հետաձգվեց անորոշ ժամանակով: