Դորտմունդի «Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է ֆուտբոլիստների փոխանակում կատարել, հայտնում է ESPN-ը:
Անգլիական ակումբը հետաքրքրված է «մեղուների» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով: Երբ անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել էր «Բորուսիային» անգլիացու տեղափոխության վերաբերյալ, դորտմունդյան թիմը առաջարկել է, որ մանկունիանցիները գործարքում ներառեն հարձակվող Մեյսոն Գրինվուդին:
Այնուամենայնիվ, «կարմիր սատանաները» հասկացրել են, որ նրանք չեն պատրաստվում վաճառել Գրինվուդին, և արդյունքում հավանական փոխանակումը տեղի չի ունեցել:
18-ամյա Գրինվուդը «Յունայթեդի» սան է: 2019/20 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 36 խաղի, խփել 12 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 29 միլիոն եվրո: