«Բավարիան» տուգանել է Քինգսլի Կոմանին ՝ ակումբի կողմից սահմանված կանոնները խախտելու համար: Այդ մասին հայտնում է MiaSanMia-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը խախտել է ավտոմեքենաների օգտագործման կանոնները: Բավարիացիները համագործակցում են գերմանական ավտոարտադրող Audi-ի հետ, և Կոմանը չի եկել մարզանքի այն մեքենայով, որը իրեն տրամադրել է ընկերությունը: 23-ամյա ֆրանսիացին վարելիս է եղել McLaren ապրանքանիշի մեքենա:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել ակումբից և Audi-ից `ինձ տրամադրված մեքենայով մարզմանը չներկայանալու համար: Պատճառն այն էր, որ իմ Audi մեքենայի հայելին կոտրվել էր։ Բայց համաձայն եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- ասել է ֆուտբոլիստը: