Լոնդոնի «Արսենալը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Բայերի» պաշտպան Ջոնատան Տայի ծառայություններով, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է, որ լոնդոնյան թիմերը ցանկանում են խաղացողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ակումբները պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել 24-ամյա պաշտպանի համար: Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Տան մասնակցել է 21 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ: