«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտնել է, որ ձերբազատվել է կորոնավիրուսի ախտանշաններից։
Մարտին 66-ամյա մասնագետի թեսթի պատասխանը դրական էր եկել։ Ամսի 30-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից ու բուժումը մասնագետը տանն էր շարունակել։
«Ինչպես գիտեք՝ մոտ մեկ ամիս պայքարում էի կորոնավիրուսի դեմ։ Հավատացեք, դա հեշտ չէր։ Այսօր ուզում եմ հայտնել, որ բուժման երկար շրջանից հետո թեսթի առաջին բացասական պատասխանն եմ ստացել»,- ասել է մարզիչը ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ։