«Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Օբամեյանգի տրանսֆերը առաջնային տարբերակ է «արքայական» ակումբի համար հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով։ Հաղորդվում է, որ Օբամեյանգը ևս խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը բաց թողնել իրեն այլ ակումբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» առաջարկ է արել «Արսենալին» Օբամեյանգին գնելու համար։
Օբամեյանգը ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին։