«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը վստահ է, որ Մեսսին կարիերան ավարտելու է «Բարսելոնայում».
«Կարծում եմ, որ ղեկավարությունում ճգնաժամ ցանկացած մեծ ակումբում կարող է լինել: Ցավալի է, որ դա հայտնվում է մեդիայում: Նախընտրելի է աշխատել ավելի հանգիստ պայմաններում, բայց ունենք այն, ինչ ունենք:
Չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում ակումբում, կարող է ստիպել Մեսսիին հեռանալ: Վստահ եմ, որ նա կարիերան ավարտելու է «Կամպ Նոուում»:
Հիշեցնենք, որ Մեսսի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրն ավարտվում է 2021 թ-ին: «Բարսելոնայի» ղեկավարության շրջանում առաջացած կոնֆլիկտից հետո տեղեկություն տարածվեց, որ Մեսսին կարող է հեռանալ իսպանական գրանդից»,-ասել է Սետյենը: