Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարին խոսել է պաշտպան Մատիաս դե Լիգտի խաղի մասին:
«Համոզված եմ, որ Դե Լիգտը ապագայում կդառնա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Առաջին ամիսների ընթացքում նա խնդիրներ ունեցավ Իտալիայում, բայց դա արդեն անցած փուլ է:
Նա ստիպված էր հարմարվել նոր երկրին և մշակույթին, ինչ բավական բարդ գործընթաց է», — Սարիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Դե Լիգտը անցած ամռանը՝ 75 միլիոն եվրոյի դիմաց «Այաքսից» տեղափոխվեց «Յուվենտուս»: