Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն շարունակում է մնալ Իտալական «Ինտերի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում:
Միլանյան ակումբը Ժիրուի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել դեռ հունվարին, սակայն չստացվեց: Հիմա միլանցիները նպատակ ունեն Ժիրուին հրավիրել թիմ ամռանը, երբ ֆրանսիացին կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:
Ժիրուն պատրաստ է նույնիսկ աշխատավարձի նվազեցմամբ համալրել Ինտերի» շարքերը: «Չելսիում» հարձակվողը ստանում է տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ:
«Ինտերը» պատրաստվում է առաջարկել 2+1 ֆորմատով պայմանագիր՝ 6.5 մլն եվրո տարեկան աշխատավարձով: Այս պահին «Ինտերում» այդչափ աշխատավարձ ստանում են Լուկակուն և Էրիկսենը: