UFC-ի թեթև քաշային մարզիկ Ջասթին Գեթժին Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտելու բանավոր համաձայնություն է տվել:
Այս դիմակայությունը UFC-249 մրցաշարի գլխավոր մենամարտն է լինելու: Հիշեցնենք, որ մրցաշարը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց ու տեղափոխվեց մայիսի 8:
Մարզիկները պայքարելու են թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար: