«Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն շարունակում է մնալ մի շարք եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում։
Mundo Deportivo-ն գրում է, որ Կանտեն առաջնային տրանսֆերային նպատակ է լինելու «Բարսելոնայի» համար առաջիկա ամռանը։ Կատալոնական ակումբը հետաքրքրված է Կանտեով։
«Կապտանռնագույնները» դիտարկում են Կանտեին՝ որպես փոխարինող Իվան Ռակիտիչին, որը ևս կարող է հեռանալ ամռանը։
Սպասվում է, որ «Չելսին» առաջարկելու է «Բարսելոնային», որպեսզի Կանտեի տրանսֆերի մեջ ներառվի Ֆիլիպե Կոուտինյոն։