Իսպանական «Էսպանյոլի» կենտրոնական կիսապաշտպան Նիկոլաս Մելամեդը հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հաղորդում է հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Ըստ աղբյուրի ՝ 18-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Բավարիան» և «Չելսին»: Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները:
Երիտասարդ ֆուտբոլիստը հետաքրքրել է նաև իսպանական գրանդներին ՝ «Բարսելոնային» ու «Ռեալին»:
Հաղորդվում է ՝ այլ ակումբ տեղափոխվելու դեպքում, Մելամեդը հանդես կգա երիտասարդական թիմում, որտեղ կփորձի ցուցադրել իր որակները: