«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Լեյպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոյին: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն, մյունխենյան ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել իր պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»: