«Հոֆֆենհայմի» երկրպագուները հնարավորություն են ստացել ակումբի ինստագրամյան էջով հարցեր ուղղել թիմի հայ հարձակվող Սարգիս Ադամյանին։ Հարցազրույցի ընթացքում մեր հավաքականի ֆուտբոլիստն անդրադարձել է տարբեր թեմաների։
-Ո՞րն է եղել քեզ համար լավագույն պահը «Հոֆֆենհայմի» մարզաշապիկով։
-Մյունխենում տարած հաղթանակը, երբ ես երկու գոլ հեղինակեցի։
— Ո՞վ է քո սիրելի թիմակիցը։
-Շատերը կան թիմում, որոնց հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ, բայց կառանձնացնեի Անդրեյ Կրամարիչին, Էրմին Բիչաքչիչին, Կոնստանտինոս Ստաֆիլիդիսին ու Հավարդ Նորդվայթին։
-Ե՞րբ մարզավիճակ ձեռք կբերես նորից։
-Արդեն անհատական մարզվում եմ խոտածածկի վրա։ Բայց դա դեռ ժամանակ կխլի։ Հույս ունեմ՝ ընդհանուր խմբի հետ մարզման վերադառնալ մայիսի կեսերին։ Եթե մրցաշրջանը ձգվի մինչև հունիս, իհարկե, հույս ունեմ, որ ի վիճակի կլինեմ նորից խաղալ։
-Ինչո՞ւ ես 23 համարի մարզաշապիկը կրում։
-Մայիսի 23-ին եմ ծնվել։ Ես «Ռեգենբուրգում» էլ էի այդ համարով խաղում ու այն ինձ հաջողություն բերեց։
-Ո՞րն է քո սիրելի սերիալը։
-Մի քանիսն են․ «Money Heist», «Power» և «Prison Break»:
-Ի՞նչ ես անում կորոնավիրուսի շրջանում, երբ չես մարզվում։
-Ներկայումս շատ եմ PlayStation խաղում։ Շատ եմ խաղում նաև Call of Duty:
-Ի՞նչն ես ամենից շատ կարոտում կարանտինում։
-Բարեբախտաբար, հիմա նորից մարզվում ենք։ Բայց ամենից շատ անհամբեր սպասում եմ՝ երբ ենք նորից սրճարան կամ ռեստորան գնալու հնարավորություն ունենալու։