Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «Ֆլամենգոյի» հարձակվող Պեդրո Աբրեույի ծառայություններով, հաղորդում է Goal-ը:
22-ամյա խաղացողը, ում տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 12 միլիոն եվրո, վարձավճարով կարող է տեղափոխվել ռուսական ակումբ:
Նշվում է, որ ԲԿՄԱ-ն բրազիլացու խաղին հետևել է դեռ անցյալ ամռանը, երբ Պեդրո Աբրեուն պաշտպանում էր «Ֆիորենտինայի» գույները:
Նախորդ մրցաշրջանում Պեդրո Աբրեուն անցկացրել է 7 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի հեղինակ: