«Պարմայի» ֆուտբոլիստները, մարզիչները, անձնակազմն ու մարզական տնօրենը որոշել են ամբողջովին հրաժարվել իրենց մեկ ամսվա աշխատավարձերից։
Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
«Պարման» ցանկանում է շնորհակալություն հայտնել իր աշխատակիցներին՝ պատասխանատվության զգացման համար այս դժվարին ժամանակներում, և որոշման այնպիսի համար, որը առողջ դատողություն և թիմային ոգի է պահանջում»,- հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Աշխատավարձերից հրաժարվելը չի վերաբերվում երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին ու անձնակազմին։
Ավելի վաղ Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնել էին տարեկան աշխատավարձի նվազեցման։ Թիմը չի ստանա մարտի, ապրիլի, մայիսի և հունիսի աշխատավարձերը։ Ի պատասխան՝ ակումբը խոստացել է բարձրացնել ֆուտբոլիստների աշխատավարձերը, եթե առաջնությունը վերսկսվի։