Ձյուդոյի եվրոպական միությունը տեղեկացնում է, որ 2021թ Եվրոպայի առաջնությունը կունենա օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ: Այն կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 2-ը՝ Պորտուգալիայի Լիսաբոնում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Պրահայում նշանակված Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է նոյեմբեր ամիս, որտեղ նույնպես խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան չեղարկել է բոլոր մրցաշարերը։